Խնդրանք Մենուա Հարությունյանին


15:43 , 17 նոյեմբեր, 2012

Նոր կարդացի Մենուա Հարությունյանի հերթական գրառումն այն մասին, որ «Պաշտոնյաները պետք է օրինակ վերցնեն Արմեն Աշոտյանից, Տարոն Մարգարյանից և Կարեն Ավագյանից»:
Չեմ ուզում վիճել այս թեմայի շուրջ, քանզի բազմիցս ասել եմ, որ պաշտոնյան և առհասարակ աշխատող մարդն աշխատանքի ժամին պետք է աշխատի, որ դեմոկրատ և հասանելի թվալու համար բավարար է այցելության ժամեր սահմանել, քանզի մեր ազգի միայն 6 տոկոսն է Ֆեյսբուքում: էլ չեմ ասում, որ դա նաև պետական անվտանգության խնդիր է: Ու ամենակարևորը, Մենուա ջան, բացիր նայի, թե քանի հոգի է կարդում քո նշած մարդկանց գրառումները, հանիր այդ թվից ՀՀԿ անդամներին, ՀՀԿ ֆեյք էջերը և տես՝ ինչ է ստացվում:

Ուստի խնդրում եմ, թող այդպիսի գրառումների քանակներն ավելի քչանան:

Հ.Գ. Ի դեպ, Տ. Մարգարյանի ներկայությանը գրառումս չէր վերաբերում: Քանզի նրա գրառումներն արվում են ոչ թե իր, այլ իր աշխատակցի կողմից և կրում են զուտ աշխատանքային բնույթ: