«Ալմերե Սիթին» ոչ-ոքի է խաղացել. Նորայր Ասլանյանը՝ գոլի հեղինակ


00:11 , 22 հուլիս, 2015

Armfootball.com-ը գրում է.

Հոլանդական «Ալմերե Սիթին» նախապատրաստական փուլի շրջանակներում ստուգողական հանդիպում է անցկացրել «Հերենվենի» հետ: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով:

«Ալմերե Սիթիի» կազմում խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նորայր Ասլանյանը, որը դարձել է գոլի հեղինակ: