Հերթական ոչ ճիշտ ընկալված մեկնաբանությունները Սահմանադրության նախագծի 23-րդ հոդվածի մասին


18:14 , 21 հուլիս, 2015

Այսօր լսեցի հերթական ոչ ճիշտ ընկալված կամ հատուկ խեղաթյուրված մեկնաբանությունները Սահմանադրության նախագծի 23-րդ հոդվածի հետ կապված՝ իբրև թե կրկին թույլատրվելու է մահապատժի կիրառությունը:

Միանգամից ասեմ, որ նախագծի 23-րդ հոդվածն ուղղակիորեն արգելում է մահապատժի կիրառումը, հետևաբար այս առումով առկա մեկնաբանությունները տեղին չեն: Եվ դրույթը վերաբերում է անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտին, ինչն ամրագրված է գործող քրեական օրենսգրքով, որը չպետք է հակասի Սահմանադրությանը: