Երբեք երկակի ստանդարտների քաղաքականությունն այսչափ բաց ու ցինիկ չի եղել


16:01 , 21 հուլիս, 2015

Միգուցե Սահակաշվիլին լավ գուբերնատոր դառնա Օդեսայի համար, զարգացնի և Բաթումիի նման քաղաք դարձնի Օդեսան, բայց չէ՞ որ իր հայրենիքում` Վրաստանում, Սահակաշվիլու նկատմամբ քրեական գործեր են հարուցված, և ներկայիս իշխանությունները նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել: Այս ամենի նկատմամբ ԱՄՆ-ի իշխանություններն աչք են փակում, ավելին` հորդորում են նրան բարձր պաշտոն վստահել այլ պետությունում և հրապարակայնորեն սատարում են նրան: Հիշեցնեմ, նույն ԱՄՆ-ը պատերազմ ծավալեց Հուսեյնի` Իրաքի, Մուբարաքի` Եգիպտոսի, Քադաֆիի` Լիբիայի, այսօր էլ Ասադի` Սիրիայի դեմ` պատճառաբանելով, որ այս երկրների ժողովուրդները գերի են իրենց առաջնորդների գործունեության հետևանքով... Արաբական ժողովուրդների դեպքում ԱՄՆ-ը «հարգում» է այս ժողովուրդների իրավունքները, իսկ վրաց ժողովրդի դեպքում՝ ո՞չ: 
Երբեք երկակի ստանդարտների քաղաքականությունն այսչափ բաց ու ցինիկ չի եղել: