Մրայա Քերին Instagram-ում հրապարակել է իր սիրած սենյակի լուսանկարը


23:50 , 20 հուլիս, 2015

1mb_20_07_15-600x400«Տանը սա միշտ իմ ամենասիրելի սենյակն է»,- այսպես է մակագրված Քերիի լուսանկարը սոցցանցում: Իսկ լուսանկարում տարբեր տեսակի տասնյակ կոշիկներով լի դարակներ են: Երգչուհու լուսանկարում երևում են 96 զույգ կոշիկներ և 12 զույգ երկարաճիտ կոշիկ, հայտնում է mblog.su-ն:

Հարկ է նշել, որ Մրայան դասվում է ամերիկյան այն աստղերի շարքին, ովքեր սոցցանցերում շռայլորեն կիսվում են իրենց կյանքի մանրամասներով: