Սահմանադրական փոփոխությունների գործընթացի առումով կա երկու հնարավորություն


22:21 , 20 հուլիս, 2015

Սահմանադրական փոփոխությունների գործընթացի առումով կա երկու հնարավորություն. մեկն այն չընդունելն է՝ բոյկոտելով և կամ «ոչ» ասելով և չընդունելն իշխանափոխության վերածելը հեղափոխության միջոցով: Երկրորդ տարբերակը քննարկումներին մասնակցելն է ու հնարավորինս նորմալ փոփոխություններին հասնելը: Սակայն եթե քննարկումներին մասնակցելը մերժում ենք, ու միաժամանակ փոփոխություններ չընդունելը չի ավարտվում իշխանափոխությամբ, ապա, ճիշտն ասած, չեմ հասկանում չընդունելու իմաստը: Իսկ թե ինչպիսի շանսեր կան փոփոխություններ չընդունելն իշխանափոխությամբ ավարտելու առումով խիստ դժվարանում եմ կանխատեսել. համենայն դեպս, փորձառությունս (իսկ ես մասնակցել եմ 2005-ի «ոչ»-ի շարժմանը) հեչ դրական բան չի ասում. չինմաչինցի իմաստուն...