Միջին աշխատավարձը Հայաստանում 178 հազար դրամ է


17:07 , 20 հուլիս, 2015

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում, ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն, 2015-ի հունվար-հունիսին բարձրացել է 10,8 տոկոսով և կազմել 178 հազար դրամ, մասնավոր հատվածում` մոտ 206 հազար դրամ՝ աճելով 7,4 տոկոսով, պետականում` 158 հազար դրամ՝ աճելով 13,9 տոկոսով։
Միայն հունիս ամսվա արդյունքներով, միջին աշխատավարձը կազմել է 182 հազար դրամ, մասնավոր հատվածում` 211 հազար դրամ, պետականում` 161 հազար դրամ:
Տեղեկացնենք, որ միջին աշխատավարձի հրապարակվող ցուցանիշներում ներառված է եկամտային հարկը: