Սահմանադրական փոփոխությունների հոդված 89.4-ը պարունակում է հենց այն դրույթը, որը կոչված է երկարաձգելու ՀՀԿ իշխանությունը


16:18 , 20 հուլիս, 2015

Սահմանադրական փոփոխությունների հոդված 89.4-ը պարունակում է հենց այն դրույթը, որը կոչված է երկարաձգելու հանրապետական կուսակցության իշխանությունը. հենց կուսակցության և ոչ թե անձամբ դրա նախագահ Սերժ Սարգսյանի, որովհետև այսօր Սերժն է դրա նախագահը, բայց վաղը կարող է լինել Պողոսը կամ Պետրոսը: Միաժամանակ, այդ դրույթը վկայում է, որ հանրապետականը կարող էր փոխզիջումային խաղի մեջ մտնել բարգավաճականների հետ, եթե վերջինիս առաջնորդը չտարվեր առաջնորդության հովերով և Տեր-Պետրոսյանի ազդեցությամբ դեմ չգնար Սերժին (այնուամենայնիվ, Լևոնի և Գագիկի համագործակցությունը գոնե մեկ հարցում հօգուտ ժողովրդի կլինի, եթե սահմանադրական փոփոխություններն անցնեն): Զարմանում եմ, թե ինչպես չի տեսել այդ դրույթի, որն արտաքնապես նման է նախագահականի ընտրության մեխանիզմին, վտանգավորությունը Վենետիկի հանձնաժողովը: Բայց նախագահի թեկնածուն կարող է ընդամենը երկու ժամկետ առաջադրվել, իսկ հանրապետականը կարող է տասնամյակներ մնալ ղեկավարող կուսակցություն՝ ճիշտ այնպես, ինչպես Ճապոնիայում կամ հենց Սինգապուրում: Ուրիշ հարց, որ այնտեղ տնտեսություն էր զարգացվում և օրենքի իշխանություն կառուցվում, իսկ մեզանում «փողի տոպրակներ» են բուծվում ի հաշիվ ժողովրդի, որոնք նաև թքած ունեն օրենքների ու արդարության վրա. չինմաչինցի իմաստուն...