Դիետոլոգները կարիերիստներին խորհուրդ են տվել ամենաօգտակար սննդամթերքը


09:49 , 17 նոյեմբեր, 2012

Փիթսբուրգի համալսարանի գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ սննդակարգում օմեգա-3 ճարպոտ թթվի պարունակությունը նպաստում է բարձր աշխատունակությանը:
Համաձայն հետազոտության տվյալների՝ ամեն օր յուղոտ սնունդ և բուսական յուղ օգտագործելը էականորեն կբարելավի 18-25 տարեկան մարդկանց հիշողության գործընթացը:
Հետազոտությունների անցկացումը տևել է վեց ամիս: Արդյունքում պարզվել է, որ օմեգա-3-ի ամենօրյա օգտագործման դեպքում կես տարվա ընթացքում մարդկային հիշողությունն ավելի սուր է դառնում:
Ներկա դրությամբ՝ գիտնականներին դեռ հայտնի չէ օգտակար նյութերի ազդեցության մեխանիզմը ուղեղի վրա:

Հ.Գ. Հենց գիտնականները պարապ են մնում, մի բան հորինում են...

Նյութի աղբյուրը՝ http://www.1in.am/arm/more_entertainment_132848.html