Բայազետը պաշարված էր:
Այսպես է սկսվում իմ ամենասիրելի գրքերից մեկը՝ «Խենթը»:
Ամրոցի կողքին կանգնած, նայելով ներքևում սփռված Բայազետի վրա՝ մտավոր պատկերացնում եմ այն ճանապարհը, որով գնացել էր Խենթն իր ազգակիցներին փրկելու համար:
Ամեն անգամ Էջմիածին այցելելիս միշտ գնում ու խոնարհվում եմ Սամսոն Տեր-Պողոսյանի՝ Խենթի գերեզմանին :
Մենք կվերադառնանք այստեղ՝ Խենթ, անպայման, արդեն իրական տերերի կարգավիճակով: Եվ սա պաթոս չի, այլ այն իրական զգացմունքը, որ կարող ես հասկանալ միայն Բայազետի բարձրունքից Հայոց աշխահին նայելով: