Մի օր ձեզ փայտով լարելու հերթը կհասնի


23:16 , 18 հուլիս, 2015

Իշխանական տուզիկներին,

Հասկացանք, որ վրես հաչում եք, որ ձեր տերերին ցույց տաք ձեր «հավատարմությունը», բայց մի մոռացեք, որ գիտեմ ով եք ու ում ինչի չափ եք կարում թռչկոտեք....

Եթե անգամ ես կշիռ չունեմ, դա ողբերգություն չի, բայց ոչ միայն դուք, ձեր տերերն էլ չեն կարող ինձ ասել, թե ինչ ու ինչպես անեմ...

Պայքարի ճամփին շատ եմ հանդիպել նմանատիպ կաղկանձների ու հիմնականում բանի տեղ չեմ դրել, բայց մեկ-մեկ պետք է հիշեցնեմ, որ չմոռանաք. փողն ու ոսկորը հավերժ չեն. մի օր ձեզ փայտով լարելու հերթը կհասնի, ու անտեր շների պես էս դռնից էն դուռն եք վնգստալով թափառելու...