Ֆիլիպինների խոշորագույն կղզում ջրհեղեղի վտանգ է հայտարարվել


18:24 , 18 հուլիս, 2015

Newsbook.am-ը գրում է.

Ֆիլիպինների խոշորագույն Լուսոն կղզում ջրհեղեի ու սողանքի վտանգ է հայտարարվել. այս մասին հայտնել է ТАСС-ը:

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ ուժեղ տեղումները, որոնք կարող են մի քանի օր շարունակվել, ուղեկցվելու են հզոր քամիով, ինչի կապակցությամբ բոլոր նավերին խորհուրդ է տրվել մնալ նավահանգիստներում: Հիշեցնենք, որ 2013 թվականին Ֆիլիպիններում «Հայան» թայֆունի արդյունքում շուրջ 6 հազար մարդ էր զոհվել: