Մարցիպանե զանգված տորթերի համար


14:45 , 18 հուլիս, 2015

Բաղադրիչներ՝

շաքարի փոշի – 500 գ,
նուշ – 320 գ,
սպիտակուց – 4 հատ,
կոնյակ կամ գինի – 1 թ. գդ.

Նուշի վրա եռացած ջուր լցնել, կեղևը հանել: Նուշը համաչափ դնել տապակի վրա և չորացնել ջեռոցի մեջ 40-45 °С աստիճանում: Այնուհետև պետք է նուշն աղալ, խառնել շաքարի փոշուն և հարած սպիտակուցներին: Եվս մի քանի անգամ զանգվածը մսաղացով անցկացնել: Արդյունքում ստացվում է միատարր խմորի նման զանգված: Խառնել նաև կոնյակը և, փաթաթելով պոլիէթիլենի տոպրակի մեջ, պահել փակ տարայում: