21:10 , 17 հուլիս, 2015Ոչ մեկին պետք չէ բացատրել, թե ինչ է ասել լողափ. շատ ավազ, էլ ավելի շատ ջուր, այնտեղ արևային լոգանք են ընդունում ու լողում են։ Սակայն մեր զարմանահրաշ մոլորակի վրա կան ափեր, որոնք խիստ տարբերվում են այս ստանդարտներից ու այս լողափներն այցելելը ցանկացած ճանապարհորդի երազանքն է։
Այս լողափը աշխարհի ամենամեկուսացածներից ու կուսականներից մեկն է։ Ամեն ինչ նրանից է, որ բացարձակապես անհնար է հասնել այնտեղ ցամաքային ճանապարհով։ Նավով լողալու համար էլ բավականին հեռու է ու մնում է միայն օդային ճանապարհը։ Լողափը բաժանված է երկու մասի բնական ժայռային կամարով, որի բարձրությունը 27 մետր է։
Աշխարհի ամենագեղատեսիլ լողափների ցուցակում այս մեկն առաջնային հորիզոնականներն է զբաղեցնում ու ոչ իզուր։ Այստեղ առկա է նրաբագույն սպիտակ ավազ, կոլորիտայի ժայռաբեկորներ, կանաչ պալմաներ ու այն աստիճան կապուտակ ծով, որ թվում է, թե նայում ես ֆոտոշոփով մշակված նկարի։ Սրան ավելացրեք նաև ալիքների ի սպառ բացակայությունը ու մշտապես տաք ջուրն ու եղանակը ու կհասպանաք, որ սա պարզապես դրախտի պաշտոնական ներկայացուցչությունն է երկրի վրա։
«Հազարավոր տարիներ առաջ, երբ երկնքում ճախրում էին վիշապները, իսկ երկրի վրա ապրում էին հսկաները…», – հենց այսպիսի վառեր են ծագում մտքումդ, երբ այցելում ես Իռլանդիայի հյուսիս-արևմուտքում գտնվող առափնյա այս գոտին։ Բնության այս հրաշքն իրենից ներկայացնում է իրար միացած 40000 բազալտե սյուների սիմֆոնիա, որոնք առաջացել են բարդ երկրաբանական պրոցեսսների արդյունքում՝ հրաբուխի հետև(անքով։ Դե իսկ խստաշունչ բնությունը հավելյալ մռայլ էներգետիկա է հաղորդում այս զարմանալի տեղին։
Ալգարվեն Եվրոպայի ամենագեղեցիկ անկյուններից։ Այս տարածաշրջանի լողափները ձգվում են շուրջ 200 կիլոմետր ու հագեցած են ուղղահայաց լեռներով, փոքր ծովածոցերով ու քարայրներով։ Նման քարայրներից մեկի ներսում գտնվում է դրախտային մի լողափ, որում կարելի հայտնվել միայն ջրային ճանապարհով։ Արևային լոգանք ընդունել այստեղ դժվար թե հաջողվի, բայց այդ անհարմարությունը կոմպենսացվում է պարզապես հեքիաթային տեսարանների առկայությամբ։
Այս լողափում հայտնվողներին առանձնապես չեն հետաքրքրում շրջապատող բնապատկերները, այլ կենտրոնանում են լողափի ավազի վրա, որն իրենց ոտքերի տակ է։ Հենց դրա համար էլ այս լողափը ստացել է իր անվանում։ Բանն այն է, որ այս եզակի լողափի ավազի ամեն մի ավազահատիկ ունի զարմանալի ու չկրկնվող ֆիգուր ու դրանցից շատերը խիստ նման են փոքրիկ աստղիկների։ Մինչդեռ իրականում դրանք ծովային միկրոսկոպիկ միգրոօրգանիզմների՝ ֆորամինիֆերների կմախքներն են, որոնք տարիների ընթացքում ծովը նետում է հենց տվյալ ափ՝ առաջացնելով բնության հերթական հրաշքը։
Այս լողափը հանդիսանում է Իսպանիայի ամանազարմանալի ու տեսարժան բնական հրաշքներից մեկը։ Իր անվանումն այն ստացել է զարմանալի լեռնային գոյացությունների շնորհիվ, որոնք իրենց մեջ ներառում են լեռնային կարկառների, քարանձավների ու ժայռերի մի ամբողջ բույլ, որոնք միասին կաթոլիկական տաճարներ են հիշեցնում։ Այս զարմանալի օբյեկտներից որոշները հասանելի են միայն տեղատվության ժամանակ։
Իր անվանումն ու համաշխարհային հռչակն այս լողափը ստացել է շնորհիվ իր ձյունաճերմակ ավազի։ Սպիտակ Դրախտը, կամ Ուայթհեվնը ձգվում է շուրջ 6 կիլոմետր ու կարող է պարծենալ ճենապակյա մաքրության ջրով ու կուսական բնությամբ։ Սա հնարավոր դարձավ շնորհիվ նրա, որ լողափը մտնում է ազգային արգելոցի տարածքի մեջ ու պահպանվում է պետության կողմից։ Սակայն այս հանգամանքն ունի նաև մեդալի մյուս կողմը. այստեղ ի սպառ բաղակայում են հյուրանոցներն ու տուրիստական ինֆրաստրուկտուրան, իսկ այցելուներին այստեղ բերում են հարակից կղզից ու միայն մեկ օրով։
Ռեյսնիսֆյարի սև լողափը շատերը համարում են մոլորակի ամենագեղատեսիլ վայրերից մեկը, բայց այդ գեղեցկություննունի որոշակի առանձնահատկություն, այսպես ասած՝ «գոթական» երանգ։ Պատկերացրեք բացարձակ սև ավազ, վեհաշուք բազալտե կամարներ, զովի միջից վեր խոյացող միայնալ ժայռեր, ուժեղ քամու պոռթկումներ, ալիքներ ու սառը ցայտեր։ Այո, սա լրիվ հակառակն է նրա, ինչ մենք պատկերացնում ենք լողափ ասելով, բայց շատերի համար այս լողափում բացվում է իսկական հմայքն ու գեղեցկությունը։
Այս լողափը չունի երկրորդ իր պեսն աշխարհում, քանի որ այն տեղակայված է ուղիղ ժայռերի մեջ՝ Մարիետա արշիպելագի կսզիներից մեկի վրա ու հիշեցնում է լողավազան։ Որպեսզի այսցելել այս բնական հրաշքը, այցելուները պետք է լողան ոչ երկար թուննելով, ինչից հետո կհայտնվեն երևակայությունը ցնցող այս լողափում։ Ինքը՝ կղզին, հռչակված է ազգային արգելոց, որպեսզի պետությունը կարողանա պաշտպանել դրա ունիկալ բնությունը մարդկային բացասական ազդեցությունից, սակայն զբոսաշրջիկներին թույլատրվում է այստեղ զբաղվել ջրասուզակությմաբ ու կայակինգով։
Տրոպիկական Վաադհու լողափը, որը գտնվում է Մալդիվյան կղզիներում, հրաշագեղ է ցերեկային լույսի ներքո էլ, ինչպես ցանկացած այլ գեղատեսիլ լողափ, բայց գիշերը դրա ջրերը սկսում են ցուցադրել իսկական լուսային շոու, որին ականատես լինողը երբեք չի մոռանա այն։Ալիքները, որոնք փայլում են երկնագույն լույսով, տպավորություն են ստեղծում, ասես արտացոլում են հազարավոր աստղերի լույսը՝ Մալդիվյան երկնքից լուսավորող ու ջնջում են սահմանը երկնքի ու երկրի միջև։ Այս հրաշքը հնարավոր է դառնում շնորհիվ օվկիանոսում ապրող միկրոօրգանիզմների և այս երևույթին կարելի է ականատես լինել հուլիսից՝ փետրվար։