Բիձինա Իվանիշվիլու հետաքրքրությունները խիստ զավեշտալի են (VIDEO)


19:01 , 16 նոյեմբեր, 2012

Վրացական itv.ge լրատվական գործակալությունը տեսանյութ է տեղադրել, որտեղ առանց մեկնաբանության երևում է, թե ինչպիսի հետաքրքրություններ է ունեցել «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Գործակալության կողմից տեղադրված լուսանկարում Իվանիշվիլին լուսանկարվել է իր տղայի հետ` բավականին ծիծաղելի տեսքով, իսկ տեսանյութում Իվանիշվիլին ցուցադրում է իր համակրանքը փուչիկների հանդեպ: