Tert.am-ը գրում է.
Apple ընկերության հիմնադիրը, մարդ ով սկիզբ դրեց անհատական համակարգիչների դարաշրջանին, Pixar ստուդիայի համահիմնադիր Սթիվ Ջոբսը տեխնոլոգիաներում գնահատում էր գեղեցկությունն ու հարմարավետությունը: Նա կատարելությունը դարձրեց կյանքի հիմնական սկզբունքներից մեկը:
AdMe.ru-ն ներկայացրել է Սթիվ Ջոբսի լավագույն մտքերն ու արտահայտությունները, մի մարդու, ով փոխեց աշխարհը` ոչ միայն տեխնոլոգիական հեղափոխություն անելով, այլև փոխելով կյանքի ոճն ու փիլիսոփայությունը:
1. Մենք այստեղ ենք, որպեսզի մեր ներդրումն ունենանք աշխարհում, այլապես ինչո՞ւ ենք ապրում:
2. Ես չեմ վստահում համակարգչին, որը չեմ կարող բարձրացնել:
3. Համոզված եմ, որ հաջողակ ձեռներեցներին անհաջողակներից բաժանող ամեն ինչի կեսը համառությունն է:
4. Դուք չեք կարող հաճախորդին ուղղակի հարցնել, թե նա ինչ է ուզում, մինչ դուք դա անեք, նա արդեն նոր ցանկություններ կունենա:
5. Մարդիկ հաճախ չեն հասկանում` ինչ են ուզում, քանի դեռ ինքդ դա ցույց չես տալիս:
6. Ես իմ բոլոր տեխնոլոգիաները կտայի Սոկրատեսի հետ հանդիպման դիմաց:
7. Մի անգամ Պաբլո Պիկասոն ասել էր. «Լավ նկարիչները կրկնօրինակում են, մեծ նկարիչները` գողանում»: Մենք երբեք չենք ամաչել ուրիշի հանճարեղ մտքերը գողանալուց:
8. Երբ ես գումարի պակաս էի ունենում, նստում էի մտածելու, ոչ թե վազում էի գումար վաստակելու. գաղափարը ամենաթանկարժեք ապրանքն է աշխարհի երեսին:
9. Անցած ճանապարհը հենց պարգևատրումն է:
10. Սխալներ թույլ չտալ նշանակում է լիարժեք կյանք չապրել:
11. Ձեր ժամանակը սահմանափակ է, մի ծախսեք այն ուրիշների կյանքով ապրելու վրա:
12. Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով: