Ես տեսա գեներալի, ով ատում է պատերազմը


18:23 , 17 հուլիս, 2015

Էլեկրաէներգիայի թանկացման դեմ ցույցերի ժամանակ մի փոքրիկ դետալ աչքովս ընկավ: Ես չգիտեմ՝ նման բան երբևէ եղե՞լ է, անձամբ ես չեմ մտաբերում՝ ոստիկանապետը 15 օր շարունակ Բաղրամյան փողոցում էր: 15 օրվա ու գիշերվա ընթացքում ես ուղիղ եթերով տեսա, թե ինչպես է Գասպարյան Վովան բարկանում, ինչպես է խնդրում, ինչպես է համոզում: Ես առաջին անգամ տեսա ոչ կաբինետային պաշտոնյային, ես տեսա մարդու, ով ունի ծով համբերություն, ես տեսա հայի, ով շատ է սիրում իր երկիրը, ես տեսա գեներալի, ով ատում է պատերազմը: