Խոսքը մեր խարդավանքների վարպետի մասին չի, այլ, այսպես կոչված, Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մասին, որը «դաբրո» է տվել նման նախագծին


11:42 , 17 հուլիս, 2015

Պատկերացնենք, որ ՀՀԿ-ն ստացել է 48:
Ինչ-որ մեկը ստացել է 20,
և մյուսները՝ 7-12:
Հիմա ՀՀԿ-ն ասում է էն 3-րդ տեղ և հետո զբաղեցրածներին. 
կամ ես գցում եմ երկրորդ տեղ զբաղեցնողին, որ կայուն մեծամասնություն ունենամ, 
կամ գնում եմ երկրորդ փուլ, և դուք կորցնում եք ձեր ստացած ձայները և վաստակած տեղերը:
Ի՞նչ են պատասխանելու այդ կուսակցությունները: Եվ ի՞նչ են անելու: 
Սա դասական Սերժ Սարգսյան է, մխտռել բոլորին, դարձնել հանցակից, դնել վատի և շատ վատի այլընտրանքի առաջ:
Բայց խոսքը մեր խարդավանքների վարպետի մասին չի, այլ, այսպես կոչված, Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մասին, որը չի տեսել այս շահերի բախումը և դաբրո է տվել նման նախագծին: