Իշխանության նպատակն անձնական փաստական իշխանության երկարաձգման սահմանադրական արգելքը վերացնելն է


09:11 , 17 հուլիս, 2015

Գործող Սահմանադրությունից հրաժարվելու և կառավարման «խորհրդարանական համակարգին անցնելու» իշխանության նախաձեռնությունը հետապնդում է մեկ նպատակ վերացնել անձնական փաստական իշխանության երկարաձգման սահմանադրական արգելքը։
Պետական ահաբեկչության կիրառմամբ, բռնարարքներով, քաղաքացիների իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հակասահմանադրական միջոցների գործադրմամբ, արդեն իսկ իշխանությունները ոչ օրինակարգ են դարձրել Սահմանադրության փոխման իրենց նախաձեռնությունը: Այնուամենայնիվ, իշխանություններն, առանց միջոցների մեջ խտրականություն դնելու, առաջ են տանում Սահմանադրության փոխման՝ կառավարման խորհրդարանական ձև ենթադրող գործընթացը: Այսինքն՝ իշխանության երկարաձգման մոլուցքին տրված, ըստ էության, երկիրն ու ժողովրդին տանում են ստույգ արկածախնդրության: