Մի բուռ հանդուրժողականություն փնտրելիս


15:51 , 16 նոյեմբեր, 2012
ՄԻԱԿ քարտուղար

 

Այսօր հանդուժողականության միջազգային օրն է... Ինձ թվում էր՝ այս տարածքում շատերը պետք է դրա մասին իմանային ու մի փոքր ավելի շատ իրար ներող, զիջող, հասկացող, դրության մեջ մտնող, խնայող և «էն վերջին ասելիքից» հրաժարվող կեցվածք ունենային: Սակայն պարզվեց, որ բավականին ստանդարտ ու հանդուրժողականության իսպառ բացակայությամբ օր էր (ճիշտ է, օրը դեռ չի ավարտվել, բայց առանձնապես մեծ չեն իմ հույսերը, որ կարձանագրենք հանդուրժողականության բարձր դրսևորումներով օր): Ինձ մնում է ի գիտություն ընդունել սա ու շարունակել հանդուրժողականության որոնումները այլ տարածքներում...