Շիրակի որոշ ֆուտբոլիստներ տրվեցին պրովոկացիային և արեցին այն, ինչը մրցավարն ու մրցակիցներն էին ուզում


00:15 , 17 հուլիս, 2015

Լավ, հիմա ֆուտբոլային... Մրցավարի արածն ուղղակի զավեշտ էր։ Եթե մեզ 3 կարմիր էր հասնում, ապա ամենաքիչը 2 կարմիր պետք ա ԱԻԿ-ի ֆուտբոլիստները ստանային։ Ու ընդանրապես խայտառակ մրցավարություն էր, բացահայտ հակաշիրակյան։ Իսկ ԱԻԿ-ի ֆուտբոլիստներն անհարգալից վարվեցին և չպահպանեցին FAIR Play-ի կանոնները, որտեղից էլ սկսվեց այդ մղձավանջը։ Բայց նաև պետք ա նշեմ, որ Շիրակի որոշ ֆուտբոլիստներ տրվեցին պրովոկացիային և արեցին այն, ինչը մրցավարն ու մրցակիցներն էին ուզում, դա անընդունելի էր։ Բայց շնորհակալ եմ թիմից, որ անգամ 8 հոգով մոտ 15 րոպե թույլ չտվեցին մրցակցին գրավել դարպասը։ Ինտրիգը դեռ պահպանվում է!! Շնորհակալություն պայքարի համար! Սպասում ենք Գյումրիում տեղի ունենալիք հանդիպմանը!