18:24 , 16 հուլիս, 2015
Life.panorama.am-ը գրում է.
Մեր օրերում մարդիկ հաճախ տառապում են այնպիսի հոգեբանական խնդիրների պատճառով, ինչպիսիք են սթրեսը, անհանգստությունը, վախը, տագնապը, միայնությունը, հիասթափությունը: Բայց թե ինչպես կարելի է ազատվել դրանցից, գիտեն ոչ բոլորը: Նույնիսկ հաջողակ, հարուստ և խելացի մարդիկ այդ ամենից ապահովագրված չեն:
Շատ բժիշկներ պնդում են, որ հիվանդությունների 99 տոկոսը առաջանում է սթրեսներից, դեպրեսիայից, տագնապից և այլ հոգեբանական խնդիրներից: Մարդը դրանց պատճառով կորցնում է հիշողությունը, թուլանում է նրա իմունային համակարգը, նա հաճախ հիվանդանում է և այլն:
Իսկ հոգեբանորեն առողջ մարդիկ ապրում են երկար և առանց խնդիրների:
Արեք այն, ինչից վախենում եք: Վախից ազատվելու ամենահեշտ միջոցը՝ անել այն, ինչից վախենում եք: Բայց միայն եթե դա խելամիտ է և վտանգ չի ներկայացնում ձեր կյանքի և առողջության համար: Երբ սկսում եք դա անել, վախը կորչում է: Օրինակ եթե դուք վախենում եք ջրից, ապա սկսեք հաճախել լողի դասերի:
Վերլուծեք ձեր վախերը: Վախերից կարելի է ազատվել նաև դրանք թղթի վրա գրելով և նկարագրելով: Շատ դեպքերում, երբ մարդիկ սկսում են մտածել վախի բուն պատճառի մասին, չեն գտնում դրանում ոչ մի իմաստ: Վախերի 80 տոկոսը անցնում է, երբ մարդը սկսում է թղթի վրա գրել, թե ինչու է վախենում:
Շփվե՛ք: Որպեսզի ազատվեք միայնության զգացումից, պետք է ուղղակի դուրս գաք փողոց և նոր ընկերներ ու ծանոթություններ ձեռք բերեք: Միայնությունը հաղթահարել հնարավոր չէ՝ լինելով ինքնամփոփ և տանը նստած: Այդ պատճառով փնտրեք ընկերներ, ովքեր ձեզ կհասկանան և կաջակցեն: Որպեսզի ընկերներ ձեռք բերեք, պետք է պատրաստ լինեք ինքներդ ընկեր դառնալ ձեր և մյուսների համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ