7 հանգամանք, որոնց պատճառով տղամարդիկ վախենում են գեղեցիկ կանանցից (լուսանկարներ)


21:52 , 15 հուլիս, 2015

7 հանգամանք, որոնց պատճառով տղամարդիկ վախենում գեղեցիկ կանանցից (լուսանկարներ)1. Տղամարդը վախենում է մերժվել: Իսկ գեղեցիկ աղջկանից մերժում ստանալն ավելի հավանական է, քան ավելի համեստ արտաքին ունեցողից:

12649-620x465

 2. Նրանք համոզված են, որ գեղեցկուհին ամենաքիչը հազար երկրպագու կունենա: Իրեն հարգող տղամարդը դժվար թե ցանկանա մրցել երկրպագուների երևակայական այդ բանակի հետ: Հաճախ տղամարդիկ նույնիսկ չեն էլ մտածում, որ աղջիկը կարող է ոչ միայն ազատ լինել, այլև տղամարդուն շատ համակրելի համարել:

5852-620x348

 3. Չհամապատասխանելու վախը նույնպես իր դերն է խաղում. արտաքին որոշակի տվյալների բացակայությունը, բավականին ապահոված կամ հարգված չլինելը: Ինչ արած, տղամարդիկ նույնպես բազմաթիվ բարդույթներ ունեն:

21573-620x465

 4.Տղամարդը կարծում է, որ կինն արդեն զբաղված է: Եվ իրոք, նա ինչպես կարող է ազատ լինել այդպիսի արտաքինով: Հավանաբար այս գեղեցկուհին նույնպես գտել է իր Ապոլլոնին կամ հաստ դրամապանակով տարիքով մի տղամարդու: Ինչո՞ւ փորձել….

12650-620x465

 5. Գեղեցկուհուն սիրահարվելը ինքնասպանության է հավասար: Հենց այսպես է կարծում տղամարդկանց մեծամասնությունը, ում արդեն մերժել են գեղեցիկ կանայք, կամ ովքեր լսել են այն մասին, թե ինչպես են գեղեցիկ կանայք օգտագործում տղամարդկանց:

31232-620x465

 6. Տղամարդիկ վախենում են չարդարացնել գեղեցիկ կնոջ հույսերը: Նա հասկանում է, որ կնոջ գեղեցկությունը ներդրումներ է պահանջում: Գեղեցկության սրահներ, նորաձև հագուստներ, ֆիթնես, կոսմետիկա, օծանելիքներ, ոսկերչական զարդեր…

21574-620x465

 7. Անինքնավստահությունը երբեմն տղամարդու գլխում այնպիսի մտքեր է առաջացնում՝ թե գեղեցիկ կնոջը հասանելի է ցանկացած տղամարդ, մնում է միայն մատով կանչել: Եվ նրա կարծիքով, կինը անպայման պետք է այդպես վարվի և իր տղամարդկանց ձեռնոցների պես փոխի:

12651-620x465