Այսօր հրապարակվեց Սահմանադրության փոփոխության նախագիծը


21:29 , 15 հուլիս, 2015

Այսօր հրապարակվեց Սահմանադրության փոփոխության նախագիծը. բովանդակային հարց քննարկելուց առաջ ուզում եմ անել մի էական դիտողություն. մեզանում հաճախ է ասվում, որ այսօր Սահմանադրության փոփոխության խնդիր չկա՝ հարցը եղածը կիրառելն է: Սահմանադրությունը դառնոմ է պարտադիր կիրառելի բոլորի կողմից՝ հանրության և չինովնիկների, այսինքն՝ իսկապես արժեք ունեցող, երբ դրա համար հասարակությունը դարերով կռիվ է մղել այն ունենալու համար, ինչպես, ասենք, Անգլիայում, որը մեծ հաշվով Սահմանադրություն չունի: Իսկ այն երկրներում, որոնցում Սահմանադրություն է «նվիրվել»՝ այն ունի «թղթի» արժեք, ինչպես մեզանում: Եվ քանի որ մենք արդեն չենք կարող պամության անիվը շուռ տալ, ապա ստիպված ենք պահանջել Սահմանադրության կիրառում, ինչն ավելի հեշտացնում է մեր գործը: Բայց միաժամանակ օրինապահ պետք է դառնանք մենք բոլորս, այլապես չի ստացվի, որ մենք վերևներից պահանջենք հիմնական օրենքի կիրառում, երբ ինքներս չենք կիրառում մեր կյանքը կարգավորող մնացած օրենքները. այդպես ուղղակի չի լինում. չինմաչինցի իմաստուն...