Ծնվել է երգչուհի Արփիի առաջնեկը


13:00 , 15 հուլիս, 2015

Այսօր առավոտյան լույս աշխարհ է եկել երգչուհի Արփիի առաջնեկը։ BlogNews.am-ին հայտնի դարձավ, որ նա ամուսնուն՝ թմբկահար Ալբերտ Հովհաննիսյանին, դուստր է պարգևել, ում անվանակոչել են Արևիկ։

«Ընտրել ենք Արևիկ անունը, քանի որ իմ անվան հոմանիշն է. մի տան մեջ երկու արև կլինեն։) Նաև՝ ամուսնուս տատիկի անունն է, ում նա շատ է սիրել։ Ես էլ, չնայած չեմ տեսել նրան, այնքան լավ բաներ եմ լսել, որ շատ մեծ հարգանքով եմ լցված նրա հանդեպ»,- նշել է Արփին, ով արդեն իրեն լավ է զգում և վայելում է մայրության բերկրանքը։

Փոքրիկը լույս աշխարհ է եկել 3 կգ 220 գրամ քաշով և 50 սմ հասակով։ 

BlogNews.am-ը շնորհավորում է զույգին և անհոգ մանկություն մաղթում փոքրիկ Արևիկին։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի