00:53 , 16 նոյեմբեր, 2012
Սիրելի՛ ֆուտբոլասերներ, -ասերներ, -ասերներ (ճիշտ ա, չեմ սիրում, բայց կարելի է հասկանալ հայրեն-, հայաստան-, բայց նախ և առաջ հենց դո´ւք, հա՜, հա՜, հենց դուք, որ ձեզ անվանում եք ՖՈՒՏԲՈԼասեր), առաջարկում եմ միահամուռ ուժերով տարածել մեր հավաքականի բոլոր ֆուտբոլիստների ֆեյսբուքյան պաշտոնական էջերը (ստորև կներկայացնեմ առկա բոլոր հղումները): Դուք անպայման կհարցնեք՝ ԻՆՉՈՒ: Ասեմ. ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎՈՒՄ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ, ԱՄԵՆ ԻՆՉ ՊԻՏԻ ԼԻՆԻ ՓՈԽԱԴԱՐՁ: Մեր հավաքականը խաղում է մեր երկրի, մեր դրոշի, մեր զինանշանի համար, ուրեմն մենք էլ ամեն պահ երկրպագենք նրանց, աջակցենք նրանց՝ անկախ այն բանից՝ ֆուտբոլային հանդիպում կա, թե չկա:
Եկեք լինենք մեր ֆուտբոլիստների կողքին թե´ հաղթանակի, թե´ պարտության ժամանակ ու չմոռանանք, որ նրանք կան նաև FACEBOOK-ում, ու մենք կարող ենք մեր like-ը սիրով տալ նրանց էջերին ;)Ներկայացնում եմ ձեզ Էդգար Մանուչարյանի՝ Manucharyan 22 էջի հղումը՝ այստեղԴավիդ Մանոյանի՝ Manoyan 21 էջի հղումը՝ այստեղԱրաս Օզբիլիսի՝ Ozbiliz 23 էջի հղումը՝ այստեղԼևոն Հայրապետյանի՝ Airapetian 20 էջի հղումը՝ այստեղՄարկոս Պիզզելիի՝ pizzeli 8 էջի հղումը՝ այստեղԳևորգ Ղազարյանի՝ Ghazaryan 10 էջի հղումը՝ այստեղՅուրա Մովսիսյանի՝ Movsisyan 14 էջի հղումը՝ այստեղԱրթուր Սարկիսովի՝ Sarkisov 11 էջի հղումը՝ այստեղՀենրիխ Մխիթարյանի՝ Mkhitaryan 18 էջի հղումը՝ այստեղՀ. Գ. Այսքանը. շատ երկար է, գիտեմ, բայց եկեք անցնենք բոլոր հղումներով: