23:34 , 15 նոյեմբեր, 2012
Հաճախ ասում եմ՝ մարդ պիտի իր անելիքը անի, հետո էլ թեկուզ մի տասը տարի կտան, մեկ/երրորդով, ամենաշատը 2/3-ով դուրս կգա, բայց սիրտը կհովանա: էս ասում եմ, երբ դատական համակարգից սպասում են իրենց հարազատին սպանողին, վնասողին պատիժ, բայց տենց էլ չտեսնելով՝ սահմանափակվում են, լավագույն դեպքում, նախագահականի առաջ պլակատ բռնելով:
Հիմա էդ մեկ/երրորդը ստանում է նյութական, առարկայական, ավելին՝ օրգանական իմաստ, օրգան բառի ամենուղիղ իմաստով:
Կարելի է մեկ/երրորդ օրգաններով դուրս գալ:
Երբ լսում էի դեպքեր, որ անլեգալ Եվրոպա մտնողներին խոստանում են տեղ հասցնել, բայց հենց (օրինակ) նավի վրա օրգանները հանում, իսկ մարմիններից էլ ազատվում են ծովը նետելով, մտածում էի, որ բնականաբար էդ սև բժշկությունից տեղյակ են, կա՛մ տոկոս ունեն, կա՛մ էլ չեն կարողանում: Բայց մեենք, մեր մոտ սենց բան չկա, մենք ուրիշ /--/ ազգ ենք:
Բայց որ դա կարող է ստանալ օրենքի ուժ, որ դա կներկայացնի նախարար...
Չէ, էն որ չմո երկիր ենՔ, էդ փաստ է, կասկածող չկա, բայց սե՞նց:
Էլ ո՞ւմ ա պետք մեր-ձեր-բոլորի հազարամյա քաղաքակրթությունը, աջ ու ձախ եկեղեցի կառուցելը:
Իսկ մարդկանց սպանել թույլատրող օրենք ե՞րբ է ընդունվելու:
Կամ ասենք ծերանոցներում, հոգեբուժարաններում մարդկանց վրա փորձարկումներ մի-երկու դեղագործական ֆիրմայի որ թույլատրեն, ահագին փող կկպցնեն:
Հա ի՞նչ ա եղել որ, ինչի՞ չէ որ...
«Այսօր ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրել է մի նախագիծ, որը վերաբերում է կալանավայրերում պահվող անձանցից փոխպատվաստման նպատակով օրգաններ կամ հյուսվածքներ վերցնելու պայմաններին, օրգանը վերցնելուց հետո ազատազրկման վայրում գտնվող անձի բժշկական օգնության և խնամքի մատուցման պայմաններին: Նախագիծը արժանացել է ՀՀ Կառավարության հավանությանը»:
Աչքերիս չեմ հավատում, որ սա կարդում եմ: Գոնե հասկանո՞ւմ են՝ ուր ենք հասել, ի՞նչ ենք դառել:
tesa` estex