Անցյալ տարի այս օրերին «Ղարաբաղը ծախում են» լոզունգներ անողները ներողություն խնդրելու կարիք չե՞ն զգում


21:20 , 13 հուլիս, 2015

ԵԱՏՄ անդամ Հայաստանից Քաշաթաղով, շատ սովորական ճանապարհով մտա ԼՂՀ: Մաքսային անցակետեր չտեսա, և ընդհանրապես ոչ մեկ չհրահանգեց մեքենան կանգնեցնել ու փաստաթուղթ ստուգել, մեքենան զննել...
Ասածս ինչ է` անցած տարի նույն օրերին ով չալարեց, ինչքան կիսաքաղաքական, բայց «ընդդիմադիր-ամենափրկիչ» ու ակԾիվիստական շրջանակ կար, նախագահին մեղադրում էր Հայաստանն ու Արցախը մասնատելու համար` «Ղարաբաղը ծախում են» զզվելի լոզունգներով...
Նույն մարդիկ ներողություն խնդրելու կարիք չեն զգում։ Բա ձեր պադոշ, բայց «խիստ համոզիչ» դեմքի արտահայտությամբ հայտարարություններին հիմա ո՞նց հավատաք, այ օդեր։