18:26 , 13 հուլիս, 2015
27-ամյա Արամն ամբաստանվում է՝ ակնհայտ 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար:
Ըստ մեղադրանքի՝ դեռևս 2013 թվականի ապրիլի 16-ին Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի վերջնամասում գտնվող ծիրանենու այգում Արամը սեռական հարաբերություններ է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած` 08.09.1997թվականին ծնված աղջկա հետ:
Արամին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: