Լիսկայի «մահափորձի» պատմությունն աստիճանաբար վեր է ածվում վհուկների որսի


13:41 , 13 հուլիս, 2015

Լիսկայի «մահափորձի» պատմությունն աստիճանաբար վեր է ածվում վհուկների որսի, ու էդ գործով կասկածյալի ու մեղադրյալի կարգավիճակում արդեն այնքան մարդ է ներգրավվել, որ մոտս տպավորություն ա, որ Լիսկան հեսա սկսելու ա նայել, մտաբերել իրա մանկությունը, թե ով է իրեն երեխա ժամանակ նեղացրել ու ծեծել, որ իրենց էլ ներգրավի այն մեկ գումարտակ մարդկանց կազմում, ովքեր այս կամ այն կերպ նպաստել են այս գործին։

Ներգրավվել են արդեն Կապանի նախկին քաղաքապետն ու նրանց մտերիմները, Բուդաղյանների երրորդ եղբայրն ու էլի մի շարք անձինք, ու որ ամենազայրացնողն է այս ամենում՝ չեն դադարում բացահայտ ու անթաքույց ճնշումները Սդղի գյոլի ծեծկռտուքի տուժող կողմի նկատմամբ։ Ու եթե Լիսկայի նկատմամբ կատարված մահափորձով բոլոր կասկածյալները ձերբակալվել են, ապա նույն Լիսկայի որդու նկատմամբ այդպես էլ կալանք չի կիրառվել, մինչդեռ նրա մեղավորության մասին խոսող փաստերն ու վկայություններն անհամեմատ ավելի շատ են, քան բոլոր մյուս կասկածյալների պարագայում՝ միասին վերցված։

Ու հենց այս մասնավոր ու ինստիտուցիոնալ բեսպրեդելը, որին մշտապես ականատես ենք լինում, երբ բանը հասնում է Լիսկային, մարդկանց մեջ սերմանում է այն սուր ատելությունը, ու հենց սրա համար էր, որ երբ մարդիկ իմացան «մահափորձի» մասին, գերակշռում էր ափսոսանքի զգացումը, որ այն ձախողվել է։ Ոչ ոք չի կարող երկար մարսել ժողովրդական այս աստիճանի սուր ատելությունը, և եթե պետությունն անզոր է կամ էլ բացահայտ սպասարկում է ատելության թիրախի շահերը, վաղ թե ուշ արդարության վերականգնմանը լծվում են ռադիկալ էլեմենտները։