Օռնելլա Մուտին Երևանում է (Video)


15:19 , 12 հուլիս, 2015

Արդեն Երևանում է «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը` Իտալացի կինոդիվա Օռնելլա Մուտին: Մուտին և անձնակազմը «Զվարթնոց» oդանավակայանում վայրէջք են կկատարել ժամը 20:15:

Նշենք, որ «Ոսկե ծիրանի» շրջանակներում տեղի կունենա դերասանուհու մասնակցությամբ «Սվանի սերը» կինոնկարի Երևանյան պրեմիերան:

Կինոփառատոնի պատվավոր հյուրերից գերմանացի դերասանուհի Նաստասյա Կինսկին ևս արդեն Երևանում է: Փառատոնի օրերին տեղի կունենա Նաստասյա Կինսկիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: