12:13 , 12 հուլիս, 2015Մեզ համար, ինչպես նաև աշխարհի շատ քաղաքների բնակիչների համար, ավտոբուսները, տաքսիները և գնացքները հանդիսանում են սովորական փոխադրամիջոցներ: Սակայն կան երկրներ, որտեղ ուղևորների փոխադրության համար օգտագործվում են ոչ ստանդարտ լուծումներ: uainfo.org-ը ներկայացնում է ամենաանսովոր փոխադրամիջոցներն ամբողջ աշխարհում:
Canal Taxi (Թայլանդ): Այս մեծ նավակները Բանգկոկում օրական տեղափոխում են հազարավոր մարդկանց:

Ջոնկեր – այս տրադիցիոն չինական նավակները շատ տարածված են Հոնգկոնգում:

«Կախովի երկաթուղին» աշխատում է գերմանական Վուպլերտալ քաղաքում 1901 թվականից:

Ռիքշաներն օգտագործվում են Ճապոնիայում սկսած 19-րդ դարից:

«Ամֆիբուս» կամ ավտոբուս-ամֆիբիա (Նիդեռլանդներ):
Սա ունիվերսալ փոխադրամիջոց է, որը կարող է երթևեկել ինչպես ջրում, այնպես էլ ցամաքում:

Ավտոբուս-ուղտ (Կուբա): Այն առաջացել է ավտոբուսը բեռնատարի հետ միավորելուց, կարող է տեղափոխել 300 մարդ:

Սեգվեյ (ԱՄՆ): Սա էլեկտրական ինքնաշարժ է և շատ տարածված է ԱՄՆ-ում:

Մագլև կամ գնացք մագնիսական բարձի վրա, որը զարգացնում է 431 կմ/ժ արագություն:

DUKW (Մեծ Բրիտանիա): Սա նույնպես երկկենցաղ ավտոբուս է, որը թույլ է տալիս զբոսաշրջիկներին հիանալ Լոնդոնով՝ և՛ ցամաքում, և՛ Թեմզա գետի վրա:

Ֆելյուգա (felucca)` եգիպտական ավանդական առագաստանավակ պատրաստված փայտից:

Հեծանիվ-ռիքշա (cyclo): Այն օգտագործվում է Վիետնամում, որոնց օգնությամբ մարդիկ կարողանում են արագ տեղաշարժվել բազմամարդ քաղաքում:

Բամբուկե երկաթուղի Կամբոջայում

Barco de totora (Պերու): Այս եզակի նավակները պատրաստվում են Պերույում աճող եղեգից:

Վերելակ (Չիլի): Փայտե վերելակները կառուցվել են Վալպարիասո քաղաքում 20-րդ դարի սկզբին:
