Բժշկական համալսարանում լավագույն ավանդույթները շարունակվում են


15:19 , 15 նոյեմբեր, 2012

«Հայկական ժամանակը» գրում է, որ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Սամվել Ավետիսյանն օրերս պաշտոնանկ է արվել, իսկ պաշտոնանկության պատճառը ՀՀ-ում Հնդկաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ տեղի ունեցած միջադեպն է. վերջինիս ռեկտորի պաշտոնակատարն ասել է. «էս էշին տես, եկել ինձ բան է սովորեցնում»։ 
Հիշեցի տարիներ առաջ Բժշկականի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանի արածներն ու ասածները. հնդիկների մասին նա ասել էր` «...գնչու ազգ են», իսկ մի հանդիպման ժամանակ միջնամատ էր ցույց տվել նրանց:
Լավագույն ավանդույթները շարունակվում են: