Որքան էլ դժվար լինի հավատալ՝ Չինաստանի մասին այս 9 փաստերն իրական են


17:39 , 11 հուլիս, 2015

 1  Ամեն տարի 20 միլիոն ծառ է հատվում՝ Չինաստանի բնակչության համար միանգամյա օգտագործման 80 միլիարդ չինական փայտիկներ արտադրելու նպատակով։

chopsticks

Եթե բոլոր այս փայտիկները հավաքվեն մի տեղում, դրանք կծածկեն Պեկինի Տիանանմեն հրապարակը, որն աշխարհի ամենամեծ հրապարակներից մեկն է։ Թերևս սա է պատճառը, որ Չինաստանի անտառապատ տարածքներն ամենափոքրն են` կազմելով երկրի տարածքի ընդամենը 20.36 տոկոսը։

 2  Ամեն օր մոտ 10,000 կատուներ սնունդ են դառնում Գուանգդոնգ նահանգի բնակիչների համար։

cat killing in china

Չնայած ակտիվիստների ընդվզմանը՝ Գուանգդոնգ բնակավայրում մարդիկ իրենց ամենօրյա սննդակարգում կատվի միս են օգտագործում։

 3  Շատ չինացիներ պանիրը բարբարոսական ուտեստ են համարում և երբեք այն չեն փորձել։

cheese in china

Կաթնամթերքն ասոցացվում է քոչվոր ցեղերի հետ, ովքեր ապրել են Չինաստանի սահմաններից դուրս և բարբարոսներ համարվել։ Այդ իսկ պատճառով շատ չինացիներ խուսափում են կաթնամթերքից ընդհանրապես։ Վերջին տարիներին կաթնամթերքը սկսվել է համեմատաբար ավելի շատ օգտագործվել, սակայն պանիրը դեռևս սեղանին չեք տեսնի։

 4  Չինաստանում ավելի քան 35 միլիոն մարդիկ դեռևս քարանձավներում են ապրում։

People live in caves in china

Չինաստանում շատերը դեռևս ապրում են քարանձավներում, հատկապես Շաանքսի նահանգում։ Չնայած քարանձավներում ապրելը կարող է պրիմիտիվ ապրելակերպի հետ ասոցացվել, այնուամենայնիվ, պետք է նշել, որ դրանցից շատերում կարելի է ականատես լինել բավականին ճոխ պայմանների։

 5  Չինաստանում գոյություն ունի քրիստոնեական աղանդ, որի հետևորդները կարծում են, որ Քրիստոսը դեռ կենդանի է և ապրում է Չինաստանի տարածքում՝ որպես չինուհի։

Jesus face plam

Աղանդը կոչվում է «Ամենակարող աստծու եկեղեցի» և քարոզում է այն մասին, որ «երկրորդ Քրիստոսը» կին է, ով ապրում է Չինաստանում։ Այս աղանդը հաճախ հիշատակվում է նաև որպես ահաբեկչական կազմակերպություն։

 6  20 տարեկանից հետո չամուսնացած աղջիկներին Չինաստանում «Շենգ ննու» են անվանում, այսինքն՝ «տանը մնացած»։

Sheng nu

 7  Զինվորների օձիգներին զարդասեղներ են տեղադրում, այնպես, որ նրանք ուղիղ պահեն կզակը շարային պատրաստության ժամանակ, բացի այդ՝ այն օգնում է զինվորներին չքնել հոգնածության ժամանակ։

Chinese soldier

 8  Պեկինի օդը շնչելը նույն վնասակար ազդեցությունն է թողնում, ինչ օրական 21 ծխախոտ ծխելը։

air pollution in china

 9  Դոնգյանգի շրջանում ամեն գարուն երիտասարդ տղաների մեզի մեջ եփած ձու է վաճառքի հանվում՝ որպես դելիկատես։

Դոնգյանգի բնակիչները հավատացած են, որ երիտասարդ տղաների մեզի մեջ եփած ձուն, որը նրանք «կույս տղայի ձու» են անվանում, մի շարք առողջարար հատկություններ ունի, այդ թվում մաքրում է արյունն ու էներգիա հաղորդում։