Մենք դեմ ենք, որ Ֆեյսբուքը մեր փոխարեն որոշի`ինչ մենք տեսնենք մեր լրահոսում


13:37 , 15 նոյեմբեր, 2012

Հարգելի ընկերներ, տեղեկացնում եմ, որ այն, ինչ դուք տեսնում եք ձեր News Feed-ում, որոշում է հենց Ֆեյսբուքը, այլ ոչ թե դա ձեր ցանկությունն է: Այսինքն՝ Ֆեյսբուքն է Ձեր փոխարեն որոշում, թե ի՞նչ նորություններ դուք տեսնեք, իսկ ինչը՝ Ո՛Չ: Այդ իսկ պատճառով դուք կարող եք տեսնել տարատեսակ «դեբիլություններ»... Մի՛ զարմացեք, քանի որ Ֆեյսբուքը կարծում է, որ դա ձեզ հետաքրքրում է... Առաջարկում եմ բոյկոտել Ֆեյսբուքին՝ իրենց պաշտոնական էջին տարբեր լեզուներով սպամ անել հետևյալ գրառումը.

"Հարգելի Ֆեյսբուք, կարծում ենք, որ Ֆ/բ օգտատերերն այնքան հասուն են, որ ինքնուրույն կարող են որոշել, թե ի՞նչն է իրենց հետաքրքրում, ի՞նչն են իրենք ցանկանում ընթերցել ու ո՞ր գովազդն է իրենց հետաքրքրում: Կազմակեպե՛ք այնպես, որ օգտատերն ինքն որոշի իր News Feed-ը, այլ ոչ թե Դուք որոշեք նրա փոխարեն: Կարծում ենք, որ ինչ-որ չափով ծանոթ եք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հետ: Այդ դեպքում մի՛ ոտնահարեք օգտատերերի իրավունքները և ճի՛շտ կազմակերպեք Ձեր աշխատանքը: Շնորհակալություն»:

Չեմ կարծում, որ ընկերներիս դուր է գալիս իրենց News Feed-ում տեսնել հետևյալը.
«Es ZaRtNeCi, QiTiKs QoReCi... Ev HaSkAcA Es SiRuMeM QeZ XDXDXD»:
Մի՛ զարմացեք: Ըստ Ֆեյսբուքի՝ դա Ձեզ «դզում ա»... ԱԲՍՈՒՐԴ!!!!
Ինֆո՝
անգլերեն
ռուսերեն՝ 

Ֆ/Բ պաշտոնական էջը՝ http://www.facebook.com/facebook
Ֆ/Բ Էլ.հասցե՝ [email protected]