Ինչո՞ւ եք բոլորդ ձգտում դեպի բարձրագույն կրթություն, երբ մենք միջին մասնագիտական կրթություն ունեցողների կարիք ունենք


12:36 , 15 նոյեմբեր, 2012

Հարգելի ՀՀ քաղաքացիներ, ինչի՞ ենք բոլորս ձգտում բարձրագույն կրթության դիպլոմ ունենալ կամ ձերք բերել տարբեր միջոցներով, երբ մեր երկիրը ունի տարբեր տեսակի միջին մասնագիտական կրթություն ունեցող մարդկանց՝ արհեստավորների կարիք: Բարձրագույն կրթություն ստացած շատ երիտասարդներ կան, որ հիմա չեն զբաղվում իրենց մասնագիտությամբ, իսկ որոշները դա ձերք են բերել տարբեր տեսակի միջոցներով՝ իրենց էլիտար հռչակելու նպատակով: Շատերի համար դա դառնում է «օժիտ», իսկ մեզ մոտ միջին մասնագիտական կրթական հաստատությունները ուսանողների կարիք ունեն, մինչդեռ այնտեղ դիմողների քանակը խիստ սահմանափակ է, ցավոք սրտի: Մեր իրականության մեջ կան շատ քիչ մարդիկ, որոնք որ չունեն բարձրագույն կրթություն, բայց ունեն ճիշտ մասնագիտություն և ավելի շատ բան են անում մեր երկրի համար, քան իրենց էլիտար հռչակած շատ-շատերը, և պետք է հենց այդ մասնագիտությունները սատարվեն մեր լրատվամիջոցների կողմից, որպեսզի մեր հասարակության մեջ ամրապնդվի, որ անպայման չի բարձրագույն դիպլոմ ունենալ սեփական ես-ը գտնելու համար հասարակության մեջ: Շնորհակալություն: