23:04 , 10 հուլիս, 2015
ԱՄՆ-ում Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է, որ Իրանը և «վեցյակ»-ը մոտ են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում համաձայնագրին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Կողմերը դեռևս երբեք համաձայնագրին այնքան մոտ չեն եղել, որքան այժմ»,- ասել է աղբյուրը:
Ավելի վաղ ԱՄՆ-ը և ԵՄ-ն երկարաձգել են Իրանի դեմ պատժամիջոցների սառեցումը մինչև հուլիսի 13-ը: