«Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը ոչ մի առնչություն չի ունեցել Կոնգրեսի հետ


15:10 , 9 մարտ, 2012

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վերջերս շատ է արծարծվում «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության ՀԱԿ-ի մեջ ընդգրկվածության հարցը, ու հիշատակվում, թե իբր այն ընդամենը նոր է դուրս գալիս Կոնգրեսից։ 
Բազմաթիվ առիթներով այդ մասին արտահայտվել եմ: Այժմ մեկընդմիշտ հստակեցման համար ուզում եմ կրկնվել ասելով հետևյալը. Ես, լինելով այդ նախաձեռնության համակարգողը , տեղեկացնում եմ մեր հասարակությանը, որ 2009 թ-ի ամառվանից մենք՝ այսինքն ես անձնապես և «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը պաշտոնապես ոչ մի առնչություն չի ունեցել Կոնգրեսի հետ։ 
Սամվել Հարությունյանը 2009 թ-ի ամառվանից ըստ էության Կոնգրեսում ներկայացրել է ոչ թե «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը, այլ Գորիս քաղաքի բազմահազար այն քաղաքացիներին, որոնք 2007թ-ի ընտրություններում մոտավորապես 14000 ձայն են վստահել նրան։
Առիթից օգտվելով պաշտոնապես հայտարարում եմ՝ այն օրվանից երբ ձևավորվեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնությունը (2009թ. աշուն) «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը ըստ էության դադարեցրել է իր գործունեությունը։

Ժիրայր Սեֆիլյան
09.03.2012 թ.