«Լավ տղերքի» սինդրոմն արդեն անտանելի է մի դարում, որտեղ կարևորվում է «ուղեղը» ու ոչ թե «անուղեղ դռբը»


21:23 , 10 հուլիս, 2015

Մի տեսակ աղբ կա երկրում, «որ չես ասի ոչ մի բառով...». ամեն անգամ ինչ-որ սուտ հայկական անթասիբ-թասիբակռիվ-աքլորակռիվների մասին լսելիս մտածում եմ՝ ինչ ափսոս, որ այս երկիրը լքողների մեջ մեծ մասը կարգին ուղեղով մարդիկ են. երանի չէ՞ր նրանց փոխարեն գնային անուղեղները՝ սուտ-թասիբի գերի տականքները, ովքեր հանգիստ կարող են ձեռք բարձրացնել երեխայի կամ կնոջ վրա, մարդու վրա, ով ընդամենը համարձակվել է ինչ-որ նկատողություն անել կամ վազանց կատարել «լավ տղու» մեքենային... «Լավ տղերքի» սինդրոմն արդեն անտանելի է մի դարում, որտեղ կարևորվում է «ուղեղը» ու ոչ թե «անուղեղ դռբը»... Սոցիալական պայմանների վատթարացումն արդարացում չի գազան դառնալու համար. թշնամին սահմանից այն կողմ է, ձեր ուժը ցույց տվեք նրան ու ոչ թե ձեր եղբորը...