Փոփոխություններ՝ երեխայի միանվագ նպաստի վճարման կարգում


15:52 , 10 հուլիս, 2015

erexa (1)Fact.am-ը գրում է.

ՀՀ կառավարության 2015թ.-ի հուլիսի 8-ի նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ընդունված որոշմամբ սահմանվել է, որ պերինատալ շրջանում (հղիության 22 շաբաթը լրանալուց մինչև ծնունդից հետո 7 լրիվ օրը) մահացած երեխայի համար վճարվում է 50.000 դրամ:

Նույն որոշման մեջ հստակեցվել են նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Սահմանվել են այն դեպքերը, երբ փաստաթղթի բնօրինակի փոխարեն ներկայացվում է պատճենը: Մասնավորապես, եթե նոր ծնված երեխայի հարազատ քույրը կամ եղբայրը, որ հաշվառված է Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում, սակայն գտնվում է օտարերկրյա պետությունում, ապա անձը հաստատող փաստաթղթի փոխարեն ներկայացվում է այդ փաստաթղթի լուսապատճենը: