Դուք բոլոր մարդասպաններին չեք բռնել, ո՞վ է ասել, որ գիծ հատողներին պիտի տուգանեք. Էդմոն Մարուքյան


12:44 , 10 հուլիս, 2015

Վարդավառի տոնին շարժական արագաչափերի կիրառումը մարդկանց հարստահարելու հերթական հնարքներից մեկն է: Այս ոլորտը պետք է կարգավորվի օրենքի ուժով: Հիշեցնում եմ` իմ ելույթից հետո ոչ մի բան չի փոխվել այս ոլորտում վարվող քաղաքականության մեջ։ Ելույթումս նշված նախագիծն արդեն պատրաստ է: Գրեթե բոլոր խմբակցություններից պատգամավորներ են մոտեցել ինձ և հայտնել իրենց աջակցությունը։ Աշնանային նստաշրջանին ընդառաջ նախագիծը կդրվի շրջանառության մեջ: Հեռո՛ւ ժողովրդի գրպանից: