Այն օրերին, երբ նախագահը Եվրոպայում բարձր մարդկային արժեքներից է խոսում, իր թիմակիցը Հայաստանում կրկին մարդ է ծեծում


09:25 , 15 նոյեմբեր, 2012

Կարծում եմ՝ Ռուբեն Հայրապետյանը լուրջ է ընդունել իր կուսակից Աշոտյանի պնդումը, որ իրական քաղաքական հալածյալը ինքը՝ Հայրապետյանն է: Կամ լավ չի ընկալում այն՝ ինչպես է նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իշխանություն պատկերացնում: Կա նաև 3-րդ տարբերակը, որ ուղղակի թքած ունի բոլորի վրա: Գուցե համարում է, որ իր նկատմամբ անարդա՞ր են վարվել և շարունակում են վարվել՝ իր թաղում՝ իրեն «պատկանող» ընտրատարածքում, Տ. Մարգարյանի մարդուն առաջադրելով և այդ տարածքում ևս մեկ բևեռ ստեղծելով: Չգիտեմ: Այն օրերին, երբ նախագահը հյուրընկալվում է Եվրոպայի կենտրոնում և խոսում բարձր մարդկային արժեքներից, դեմոկրատիայից, Երևանում իր թիմակիցը՝ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, կրկին մարդ է ծեծո՞ւմ: Պատկերացնում եմ՝ ինչ կշիռ են ունենում Ս. Սարգսյանի խոսքերը Ֆրանսիայում՝ զուգորդված հերթական բռնության մասին լուրով: Մյուս քայլը ո՞րն է, Ֆ.Օլանդի այցելության օրը «на бисс!»: Եվս մեկին ինվալիդացնե՞լը կամ սպանե՞լը: