Skype-ը վերացրել է թերությունը, որը թույլ էր տալիս գողանալ ուրիշների հաշիվները


00:53 , 15 նոյեմբեր, 2012

Skype ինտերնետ-հեռախոսային ծառայությունը հայտարարել է գաղտնաբառերի վերականգնման համակարգի խոցելիությունը վերացնելու մասին, որը թույլ էր տալիս ծառայությունից գողանալ ուրիշների հաշիվները:
«Այսօր առավոտյան անվտանգության նկատառումներով մենք ժամանակավորապես դադարեցրինք գաղտնաբառերի տեղափոխման ֆունկցիան և այդ ոլորտում թարմացում իրականացրինք, որպեսզի վերականգնենք աշխատանքը: Մենք կաջակցենք այն ոչ մեծ թվով օգտագործողներին, ովքեր հնարավոր է դժվարություններ են ունեցել այս ընթացքում»,- հայտարարել են Skype-ի ներկայացուցիչները: 

Նյութի աղբյուրը՝ այստեղ