15:00 , 9 հուլիս, 2015
Փիլիպոս Երկրորդ Մակեդոնացին Սպարտային ուղղված նամակում գրել էր.
Խորհուրդ եմ տալիս անհապաղ հանձնվել, քանի որ եթե իմ բանակը մտնի ձեր հողեր, ես կոչնչացնեմ ձեր այգիները, կստրկացնեմ մարդկանց և կավերեմ ձեր քաղաքները։
Սպարտացիների պատասխանը.
Եթե...

Լեդի Աստոր. Եթե ես Ձեր կինը լինեի, պարո՛ն, ես կթունավորեի Ձեր սուրճը։
Ուինսթոն Չերչիլ. Եթե ես Ձեր ամուսինը լինեի, կխմեի այն։
![]() |
![]() |
Նոել Քոուարդ. Էդնա, դուք համարյա տղամարդու եք նման։
Էդնա Ֆերբեր. Դուք նույնպես։
![]() |
![]() |
Ֆոլքներ. Նա երբեք հայտնի չի եղել այնպիսի բառերի օգտագործմամբ, որոնք ընթերցողին կստիպեին ստուգել բառարանը։
Հեմինգուեյ. Խեղճ Ֆոլքներ։ Նա իսկապես կարծում է, որ մեծ զգացմունքները մեծ բառերից ե՞ն գալիս։

Պառլամենտի անդամ. Պարո՛ն Չերչիլ, պարտադի՞ր է քնել, երբ ես խոսում եմ։
Չերչիլ. Ո՛չ, ամբողջովին կամավորական սկզբունքով է։

Լրագրող. Ի՞նչ եք կարծում արևմտյան քաղաքակրթության մասին։
Գանդի. Կարծում եմ՝ լավ գաղափար կլիներ։

Երբ դիվանագետը նկատում է Լինքոլնին կոշիկները մաքրելիս, հարցնում է.
Պարո՛ն նախագահ, Դո՞ւք եք մաքրում Ձեր կոշիկները։
Լինքոլն. Այո՛։ Իսկ ո՞ւմ կոշիկներն եք մաքրում Դուք։

Երբ նրան հարցրեցին՝ արդյոք աղոթո՞ւմ է սենատորների համար, Հեյլը պատասխանեց.
Ո՛չ։ Ես նայում եմ սենատորներին ու աղոթում երկրի համար։