Հենրիխ Մխիթարյանը` Դուգլաս Կոստայի մասին


10:32 , 9 հուլիս, 2015

1417598334_henrikh-mkԴորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր կարծիքն է հայտնել Մյունխենի «Բավարիա»-ի նորեկ Դուգլաս Կոստայի` մյունխենյան ակումբում հեռանկարների մասին:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի կարծիքով` Կոստայի համար դժվար կլինի տեղ զբաղեցնել «Բավարիա»-ի հիմնական կազմում:

««Բավարիա»-ում շատ են հզոր ֆուտբոլիստները, և Դուգլասի համար հեշտ չի լինի: Ես վստահ եմ, որ նա կանի հնարավորը և կօգտվի թիմում կայանալու իր hնարավորությունից: Կոստան գերազանց ֆուտբոլիստ է և շատ զարգացած է տեխնիկապես»,- Eurofootball-ը մեջբերում է Մխիթարյանի խոսքերը: