10:20 , 8 հուլիս, 2015
Ամերիկացի ֆիզիկոսների կարծիքով՝ սև խոռոչի ձգողական դաշտում հայտնված մարդը կկլոնավորվի՝ գրում է Informing.ru-ն: Ընդ որում, նրա մի մասը կոչնչանա կրակե պատից, իսկ երկրորդը հանգիստ կանցնի իրադարձությունների հորիզոնով՝ առանց վերադառնալու հնարավորության:
Այսինքն՝ իրականությունը փաստացիորեն կիսվում է: Հորիզոնի այն կողմում մնացածների համար սև խոռոչում հայտնվելու իրադարձությունն անհետանում է: Սակայն հենց ընկնողի հետ ոչինչ տեղի չի ունենում՝ նա թռչում է բացարձակ մութ տարածությունում, որտեղ ոչ ձայն կա, ոչ լույս:
Այս դեպքում իրականանում են Էյնշտեյնի հարաբերականության տեսության սկզբունքները, որոնք պահանջում են, որ մարդը ամբողջապես և անվնաս անցնի հորիզոնի միջով: