Ռազմավիրական ճանապարհը փակ է


09:40 , 8 հուլիս, 2015

view_IMG_1460Ռուսաստանը ու Հարավային Կովկասի երկրները միմյանց կապող Ռազմավիրական ճանապարհով ավտոմոբիլային հաղորդակցությունը այսօր ժամանակավորապես փակվել է՝ կապված Վրաստանի տարածքում սելավային փլուզման հետ: Այս մասին տեղեկացնում է TASS-ը։

Հյուսիսային Օսիայի ԱԻՆ-ի մամլո ծառայության հաղորդմամբ՝ Ռազմավիրական ճանապարհը փակվել է մոսկովյան ժամանակով ժամը 07.00-ից: Այժմ դեպքի վայրում կատարվում են մաքրման աշխատանքներ: