Հոգնեցնում են ամեն տեղ ԿԳԲ, ՑՌՈՒ տեսնողները


16:57 , 7 հուլիս, 2015

Անկեղծ ասած՝ հոգնեցնում են ամեն տեղ ԿԳԲ, ՑՌՈՒ տեսնողները: Էդ մարդիկ գոնե պատկերացում ունե՞ն սույն կառույցների գործունեության մասին: Չգիտես ինչի՝ ամեն մի ախմախի թվում է, որ գերտերությունների հատուկ ծառայությունները ֆինանսավորում ու աջակցում են իրենից ոչինչ չներկայացնող «գործչի» կամ կուսակցության: Կամ ցանկացած իրադարձության հետևում կանգնած է ԱՄՆ-ի պետդեպն ու հատուկ ծառայությունները: Դե իսկ որոշ արևմտամետներին ու այսպես կոչված անկախականներին չի կարելի հակառակվել, թե չէ ավտոմատ կերպով կհայտնվես ԿԳԲ-ի գործակալների շարքերում: Թարմ օրինակ են Պարույր Հայրիկյանի հերթական զառանցանքներն առ այն, որ Ռուսաստանում որոշում են կայացրել իրեն վերացնել: Մարդու ծիծաղն է արդեն գալիս էլի: Որ ուզենային վերացնել, վաղուց էին արել: Բայց դե...