Լոլիկով և պանրով նախուտեստ


09:14 , 6 հուլիս, 2015

Բաղադրությունը`

Լոլիկ՝ 400գր
Պանիր՝ 100գր
Սխտոր՝ 1-2պճեղ
Մայոնեզ՝ 5-6ճ/գդ

Պատրաստման եղանակը՝

Պանիրն անցկացնել մանր քերիչով, վրան ճզմել սխտորը, ապա ավելացնել մայոնեզը և լավ խառնել:
Լոլիկները կտրատել կլոր շրջանակներով: Ամեն շերտի վրա լցնել պանրից ստացված զանգվածը, ապա գդալով հավասարեցնել այն:
Ափսեի մեջ դնել հազարի տերևներ, ապա վրան շարել լոլիկի շերտերը և մատուցել: