Երգչուհի Շերը` հոսանքի թանկացման և ցուցարարների հանդեպ բռնություն կիրառելու մասին


17:20 , 5 հուլիս, 2015

Մեր հայրենակից երգչուհի, դերասանուհի և ռեժիսոր Շերը, նույն ինքը` Շերիլին Սարգսյանը, twitter–ի իր միկրոբլոգում անդրադարձել է էլեկտրաէներգիայի թանկացմանը և ցուցարարների հանդեպ կիրառված բռնությանը։
Նա մասնավորապես ասել է. «Ռուսաստանը բարձրացնում է Հայաստանի էլեկտրաէներգիայի վարձը 22%–ով։ Ցուցարարներին ծեծում են և ջրցան մեքենա կիրառում։ Ոչ ոք հոգ չի տանում հայերի մասին»։ Նա նաև հեշթեգով նշել է Քիմ Քարդաշյանին, որպեսզի նրան որոնողները նույնպես տեսնեն այդ գրառումը։